ՀՀ և ՌԴ ԶՈւ ներկայացուցիչները Երևանում կքննարկեն միավորված ՀՕՊ համակարգի ստեղծման հարցեր

ՌԴ ՊՆ և ՀՀ ՊՆ ՀՕՊ զորքերի վարչության ներկայացուցիչների աշխատանքային խմբերը դեկտեմբերի 12-ից 15-ը Երևանում կքննարկեն «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման և կանոնակարգերի մշակման հետ կապված հարցեր:  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հայտնում է ՀՀ Պն կայքը:

Ս-300ՊՍ, Երևան, 2011թ

Հիշեցնենք, որ աշխատանքային խմբերը 2016 թ. հունիսին միավորված ՀՕՊ համակարգի ստեղծման հետ կապված հարցերը քննարկել էին Մոսկվայում:

Ավելացնենք, որ ՀՀ և ՌԴ միջև նշված համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին: Միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում՝ Կովկասում, համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:

Համաձայնագրի հիմնական կետերի մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

Ավելացննենք, որ համաձայնագրի հետ կապված դրույթները 2016 թ. հունիսին տեղեկանքի միջոցով պարզաբանել էր նաև ՀՀ ՊՆ-ն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *