Իսրայելին բաժին է ընկնում զենքի համաշխարհային առևտրի 2,1 տոկոսը

Ստոկհոլմյան SIPRI-ն 2016 թ. ամենաշատ ռազմական արտադրանք վաճառած 100 ընկերության ցանկում ընդգրկել է իսրայելական 3 ընկերություն: Ըստ որում 3-ն էլ սերտորեն համագործակցում են Ադրբեջանի հետ: 

Նշված 3 իսրայելական ընկերություններն են՝

Ընկերություն Եկամուտ (մլն $)
27. Elbit Systems 3100
32. Israel Aerospace Industries 2610
37. Rafael Advanced Defense Systems 2120

Ավելի վաղ նույն SIPRI-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ներկրումներին բաժին է ընկնում 2012-2016 թթ Իսրայելի արտահանած ամբողջ սպառազինության 13 տոկոսը:

Դատելով բաց աղբյուրներից ստացված տեղեկություններից՝ նշված երեք ընկերություններն Ադրբեջանին վաճառել են առնվազն հետևյալ սպառազինությունը՝

Ադրբեջանին վաճառել են առնվազն հետևյալ զինտեխնիկան՝

  • Elbit Systems — Lynx (Լինքս) համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 120 մմ տրամաչափի Cardom ականանետներ,  Hermes ընտանիքի խոշոր հետախուզական ԱԹՍ-ներ: Ընկերությունը նաև արդիականացրել է Ադրբեջանի Տ-72 տանկերը:
  • Israel Aerospace Industries — Barak-8 ԶՀՀ-ներ, Harop մահապարտ ԱԹՍ-ներ, Skystar 300 աերոստատներ: Ընկերությունն արդիականացրել է Ադրբեջանի Մի-17 ուղղաթիռները՝ դրանք համալրելով LAHAT հակատանկային հրթիռներով:
  • Rafael Advanced Defense Systems — Spike LR հակատանկային հրթիռային համալիրներ:

Չի բացառվում, որ այլ տեսակի զենքեր ևս կարող են վաճառած լինել: Հավելենք, որ Ադրբեջանը համագործակցում է իսրայելական այլ ընկերությունների հետ ևս, որոնք 100-ի ցանկում չկան: Մասնավորապես դրանց թվում պետք է նշել Aeronautics Defense Systems ընկերությանը:

Այս ընկերությունն Ադրբեջանում անգամ ԱԹՍ-ների հավաքման համատեղ գործարարն ունի: Սակայն հենց Ադրբեջանի հետ համագործակցությունը 2017 թ. ընկերությանը դրեց ծանր ֆինանսական դրությունում: Այս մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

SIPRI-ի ցուցակում տեղ գտած թուրքական ընկերություների մասին՝ այստեղ, ռուսական ընկերությունների մասին՝ այստեղ, իսկ առաջին տասնյակի մասին՝ այս հոդվածում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *