100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերություններից 10-ը ռուսական են

Ըստ ստոկհոլմյան SIPRI ինստիտուտի տվյալների՝ 2016 թ. ամենաշատ ռազմական արտադարանք վաճառած 100 երկրի ցանկում կա 10 ռուսաստանյան ընկերություն: Ըստ որում՝ նշվածների մեծ մասը կորպորացիաներ են, որոնց կազմում կան տարբեր առաջատար ընկերություններ: Ռուսաստանին բաժին է ընկել համաշխարհային զենքի վաճառքի 7,1 տոկոսը (26,6 մլրդ ԱՄՆ դոլար):

Վերջին տարիներին Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերությունները զգալիորեն ավելացրել են ռազմական արտադրանքի վաճառքի ծավալները: Ըստ նույն SIPRI-ի՝ 2015 թ. ՌԴ-ին բաժին էր ընկել զենքի համաշխարհային վաճառքի 3,8 տոկոսը:

2016 թ. արդյունքներով Ռւոսաստանի խոշորագույն ռազմական արտադրանք վաճառած ընկերությունը «Միավորված ավիաշինական կորպորացիան է»՝ 5 մլրդ 160 մլն ԱՄՆ դոլարի սպառազինության վաճառքով: Այն զբաղեցնում է աշխարհում 13-րդ հորիզոնականը: Սակայն, ինչպես արդեն նշել էինք, ցուցակում չկան չինական ընկերությունները, ինչը կարող էր զգալիորեն փոխել պատկերը:

Ընկերություն վաճառք (մլն $)
13. Объединенная авиастроительная корп. 5160
19. Объед. судостроительная корп. 4030
24. Алмаз-Антей 3430
29. Вертолеты России 2910
35. Тактическое ракетное вооружение 2530
44. Высокоточные комплексы 1970
50. Объед. двигателестр. корп. 1710
52. Уралвагонзавод 1680
53. «Концерн Радиоэлектронные технологии» 1610
56. Объед. приборостроительная корпорация 1580

Ավելացնենք, որ 2016 թ. տվյալներով համաշխարհային զենքի վաճառքի շուրջ 58 տոկոսը բաժին էր ընկել Միացյալ Նահանգներին: Թուրքիան ցուցակում ներկայացված է երկու ռազմարդյունաբերական ընկերությամբ:

Այս ցուցակները բավականին հարաբերական են, քանի որ շատ հաճախ ցուցակ կազմող ինստիտուտները, կայքերը հիմնվում են բաց աղբյուրների տվյալների վրա, որոնք կարող են ստույգ չլինել:

Ավելի վաղ՝ 2017 թ. հուլիսին, ամերիկյան Defense News պարբերականը լավագույն 100-ի ցանկում ընդամենը 6 ռուսական ընկերություն էր ընդգրկել:

2016-ին զենքի համաշխարհային վաճառքի ցուցակն ըստ երկրների

2016-ին զենքի համաշխարհային վաճառքի ցուցակն ըստ երկրների

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *