Աշխարհի խոշորագույն 10 ռազմարդյունաբերական ընկերություններից 7-ն ամերիկյան են

Դեկտեմբերին SIPRI-ին հրապարակել է 2016 թ. աշխարհում ամենաշատ ռազմական արտադրանք վաճառած 100 ընկերությունների ցանկը: Ցուցակի առաջին տասնյակում կա 7 ամերիկյան, 1 բրիտանական, 1 ընդհանուր եվրոպական, ևս մեկ իտալական ընկերություն: Միայն ԱՄՆ-ին բաժին է ընկնում զենքի ընդհանուր վաճառքի շուրջ 57 տոկոսը:

Եթե հաշվի չառնենք մեծբրիտանական BAE Systems-ի ամերիկյան դուստր ձեռնարկության վաճառքը, ապա լավագույն տասնյակում կհայտնվի նաև ֆրանսիական Thales-ը՝ 8 մլրդ 170 մլն դոլարի ռազմական արտադրանքի վաճառքով:

* Ցուցակում առհասարակն ընդգրկված են չինական ընկերություները: Ըստ SIPRI-ի՝ իրենք հստակ տվյալներ չեն գտել, սակայն նույնիսկ ենթադրյալ տվյալներով՝ առնվազն չինական երկու ընկերություն կարող է հայտնվել լավագույն տասնյակում: Ըստ այդմ՝ ներկայացվող ցուցակը լիարժեք չէ, ինչպես նաև ստույգ չեն ընկերությունների զբաղեցրած հորիզոնականները:

Աշխարհում ամենաշատ զենք վաճառած լավագույն 10 ընկերությունները ըստ SIPRI-ի. Գրաֆիկը՝ Forbes-ի

Աշխարհում ամենաշատ զենք վաճառած լավագույն 10 ընկերությունները ըստ SIPRI-ի. Գրաֆիկը՝ Forbes-ի

Ինչպես և նախորդ տարիներին՝ աշխարհում խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունն ամերիկյան Lockheed Martin-ն է՝ 40 մլրդ 830 մլն դոլարի ռազմական արտադրանքով: Ըստ որում ընկերության ռազմական արտադրանքի վաճառքն ընդհանուր վաճառքի 86 տոկոսն է: Lockheed Martin-ն ունի շուրջ 97.000 աշխատակից:

Երկրորդ հորիզոնականում ամերկյան մեկ այլ հսկա է՝ Boeing ընկերությունը: Այս ընկերությունը 2016 թ. վաճառել է 29 մլրդ 510 մլն դոլարի ռազմական արտադրանք: Սակայն այս ընկերության վաճառքի առյուծի բաժինն ընկնում է ոչ ռազմական արտադրանքին՝ ընդհանուր վաճառքի 69 տոկոսը: Ըստ այդմ՝ եթե ընդհանուր վաճառքը հաշվի առնենք, ապա Boeing-ը բոլոր ընկերություններից անհամեմատ առաջ է: Boeing-ն ունի շուրջ 150 հազար աշխատակից:

Բացի ամերիկյան ընկերություններից լավագույն տասնյակում ընդգրկվել են բրիտանական BAE Systems-ը՝ շուրջ 22 մլրդ դոլարի ռազմական արտադրանքի վաճառքով, համաեվրոպական Airbus-ը՝ շուրջ 12,5 մլրդ դոլարի ռազմական արտադրանքի վաճառքով, և իտալական Leonardo-ն՝ 8,5 մլրդ դոլարի ռազմական արտադրանքի վաճառքով:

Եթե որպես առանձին ընկերություն հաշվի չառնենք բրիտանական BAE Systems-ի ամերիկյան դուստր ձեռնարկությունը, ապա, ինչպես արդեն նշել ենք, լավագույն տասնյակը կեզրափակի ֆրանսիական Thales-ը՝ 8 մլրդ 170 մլն դոլարի ռազմական արտադրանքի վաճառքով:

Ավելացնենք, որ լավագույն 100-ի ցանկում կա թուրքական երկու ռազմարդյունաբերական ընկերություն:

2016-ին զենքի համաշխարհային վաճառքի ցուցակն ըստ երկրների

2016-ին զենքի համաշխարհային վաճառքի ցուցակն ըստ երկրների

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *