ՀՀ ՊՆ-ն հայտարարում է տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

Մրցույթին կարող են մասնակցել 2017թ. ձմեռային զորակոչին ենթակա այն զորակոչիկները, ովքեր խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեն ՏՏ, հաղորդակցական, և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Մրցույթն հայտարարվում է հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև դեկտեմբերի 25-ը կարող են գրանցվել atmk.mil.am հղմամբ:

Հարցերի, համար գործում է էլեկտրոնային փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 294416:

Մրցույթը հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով:

Նշենք, որ նման մրցույթ հայտարարվել էր նաև 2017-ի ամառային. 2016-ի ամառային և ձմեռային զորակոչների ժամանակ:

«Հայտեք» կենտրոնի ստեղծման մասին  հայտնի էր դարձել 2015-ի հունիսին, իսկ կենտրոնն իր գործունեությունը սկսելու էր 2015-ի վերջին քառորդից սկսած՝ ՀՀ պաշտպանության նախարարության և «ԵրՄՄԳ» ՓԲԸ նախաձեռնությամբ:

One response to “ՀՀ ՊՆ-ն հայտարարում է տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

Մեկնաբանել Արթին Էմանուելի ՍեթյանՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *