ԱՄՆ հետախուզությունը հեռախոսային տվյալներ է ստացել Verizon ընկերությունից

The Guardian պարբերականը հաղորդում է, որ ԱՄՆ-ի դատարանի գաղտնի որոշմամբ՝ Ազգային անվտանգության գործակալությունը թույլտվություն է ձեռք բերել՝ Verizon հեռախոսային կապից օգտվողների բոլոր հեռախոսազանգերի մասին տվյալները ստանալու:

Այնուհանդերձ, համաձայն նույն աղբյուրի՝ պահանջվող տվյալների մեջ հեռախոսազրույցների բովանդակությունն ընդգրկված չէ:

images

Նշենք նաև, որ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք առաջին անգամ են հավաքվում ԱՄՆ միլիոնավոր քաղաքացիների հաղորդակցություններին վերաբերող փաստական տվյալներ, և ամենակարևորը, դա արվում է՝ անկախ նրանից` այդ քաղաքացիները կասկածվում են որևէ հանցանքի մեջ, օրինախախտ են, թե` ոչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *