Ռուսաստանյան զինուժը սկսել է դուրս բերվել Սիրիայից․ ՌԴ ՊՆ ղեկավար

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ռուսաստանցի զինծառայողները արդեն սկսել են վերադառնալ Սիրիայից։ Զորքերի դուրսբերման հստակ ժամկետների մասին հարցին ի պատասխան՝ Շոյգուն հայտարարել է, որ ժամկետները որոշվելու են իրավիճակին համապատասխան։  Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Նրանք արդեն սկսել են վերադառնալ, կնայենք ըստ իրավիճակի» , – հայտարարել է Շոյգուն։

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարությանը հրահանգել է սկսել Սիրիայի տարածքից ռուսաստանյան զինուժի դուրսբերումը: Այս մասին Պուտինը հայտարարել է Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազա այցելության ընթացքում։

Ավելի վաղ ՌԴ պաշտանության նախարարը հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողությունները մոտ են ավարտին։ Ռուսաստանը իր ավիախումբը տեղակայել է Սիրիայում դեռևս 2015-ի սեպտեմբերից։ Ռուսաստանյան ավիացիան մասնակցում է ռազմական գործողություններին՝ աջակցելով Սիրիայի կառավարական բանակին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ՌԴ զինուժը Սիրիայում ունեցել է 37 մարդու կորուստ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *