Իրանի բանակի ռազմածովային ուժերը շահագործման են հանձնել մեկ միավոր վերանորոգված F-27 ուղևորատար ինքնաթիռ և ուղղաթիռ։ Այս մասին դեկտեմբերի 11-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Գործակալությունը չի մանրամասնել՝ ինչ տեսակի ուղղաթիռի մասին է խոսքը։
F-27 ինքնաթիռի անձնակազմը 2 հոգի է, երկարությունը 25,06 մ, բարձրությունը` 8,72մ, զանգվածը 11 204կգ, առավելագույն արագությունը` 518կմ/ժ, թռիչքի հեռավորությունը՝ 1826կմ, թռիչքի առաստաղը` 9000մ:
Ավելի վաղ Իրանի բանակի ռազմածովային ուժերը ներկայացրել էին իրենց նոր «Սեփար» («վահան») հրթիռային նավը, որը համալրել է Իրանի ՌԾՈւ Կասպյան նավատորմը։
Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերին Իրանի բանակի ռազմածովային ուժերը շահագործման էին հանձնել 3 միավոր վերանորոգված Sikorsky SH-3 ուղղաթիռ և օդային բարձիկով նավ: