2018 թվականի Իրանի ռազմական բյուջեն կկազմի ավելի քան 12 մլրդ դոլար

Դեկտեմբերի 10-ին Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեջլիսին է ներկայացրել հաջորդ տարվա (իրանական օրացույցով 2018թ. մարտի 21-ից) պետական բյուջեի նախագիծը, որով ռազմական ոլորտի ծախսերի համար նախատեսվում է հատկացնել շուրջ 12 մլրդ 667 մլն ԱՄՆ դոլարին համարժեք իրանական ռիալ: Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Բյուջեից առավել շատ գումար է հատկացվել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ):

Ստորև աղյուսակում ներկայացված են բյուջեով առանձին կառույցներին տրամադրվող գումարները 2014-2018 թվականների համար (մլն դոլարով):

Կառույց 2014թ. 2015թ. 2016թ. 2017թ. 2018թ.
ՊՆ 591 751 876 1201 1267
ԶՈւ ԳՇ  452  582  636  937 478
 ԻՀՊԿ 3436  5408  4539 6902 7529
 Բանակ  1585  1647  1894  2411 2735
 Բասիջ 194  274  332  358 333

Հայաստանի և հարևան մյուս երկրների ռազմական բյուջեներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *