Վլադիմիր Պուտինը հրահանգել է սկսել Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումը

Դեկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Սիրիայում ՌԴ ԶՈՒ «Հմեյմիմ» ավիաբազա: ՌԴ նախագահը պաշտպանության նախարարությանը հրահանգել է սկսել Սիրիայի տարածքից ռուսաստանյան զինուժի դուրսբերումը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Սիրիայում ՌԴ ԶՈւ զինծառայող

Սիրիայում ՌԴ ԶՈւ զինծառայող

«Պաշտպանության նախարարին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետին հրամայում եմ՝

Սկսել ռուսաստանյան զորախմբի զորքերի տեղափոխումը հիմնական տեղակայման վայրեր», – հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահը մեկ անգամ ևս ընդգծել է, որ իրենք սիրիական բանակի հետ համատեղ «ջախջախել են» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: ՌԴ նախագահի խոսքերով՝ հենց այդ պատճառով որոշել են Սիրիայում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների «զգալի մասը դուրս բերել Սիրիայից»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Սիրիայից Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների դուրս բերելուց հետո այնտեղ, այնուամենայնիվ, կշարունակեն մնալ հիմնական զինատեսակները՝ ինքնաթիռները, զրահատեխնիկան, ՀՕՊ համակարգերը, այդ թվում՝ Ս-400 համալիրները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *