ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերի հաշվարկները մեկամսյա վարժանքներ են սկսել բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում: Այս մասին դեկտեմբերի 11-ին հայտնում է ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունը:

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի ԱԹՍ-ի հաշվարկ՝ «Կամխուդ» զորավարժարանում. Նկարը՝ ՌԴ ԶՈՒ ՀՌՇ մամուլի ծառայության. 11.12.2017
Մեկամսյա վարժանքների ընթացքում ԱԹՍ-ների օպերատորները կբացազատեն հետախուզման համակարգերը, կնախապատրաստվեն անօդաչուների արձակմանը, կխաղարկեն ձեռքից և կատապուլտի օգնությամբ դրանք արձակելու, օդում տարբեր խնդիրների կատարման, և ԱԹՍ-ների անվտանգ վայրէջքի վարժանքներ:
Վարժանքներին կներգրավվեն անօդաչուների շահագործման և մարտավարատեխնիկական բնութագրերի իմացության տեսական պարապմունքներ անցած զինծառայողներ:
Կներգրավվեն բազայում առկա բոլոր տեսակի ԱԹՍ-ները: Սցենարի համաձայն՝ կիրականցվեն երթի ժամանակ ցամաքային թիրախների հետախուզման, հայտնաբերման, ճանաչման, հրետանային կրակի վարման մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ: