Աթենքում հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի ԶՈւ ԳՇ պետերը

Դեկտեմբերի 7-8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միասին պաշտոնական այցով Հունաստանում է եղել նաև Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը։  Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Աթենքում հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի ԶՈւ ԳՇ պետերը․ դեկտեմբեր 2017թ․

Աթենքում հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի ԶՈւ ԳՇ պետերը․ դեկտեմբեր 2017թ․

Աքարը Աթենքում հանդիպել է Հունաստանի ԶՈւ ԳՇ պետ Եվանգելոս Ապոստոլակիսին։ Կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

Թուրքիայի նախագահ Էրդողանը դեկտեմբերին 7-ին հանդիպել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի, վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ։ Կողմերը քննարկել երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, Թուրքիայի 2016-ի թվականի հեղաշրջման փորձից հետո Հունաստանում ապաստան ստացած զինվորականների արտահանձնմանը վերաբերող և մի շարք այլ հարցրեր։ Էրդողանը իր ելույթներում պահանջել են, որ հունական կողմը արտահանձնի զինվորականներին (1, 2

Հիշեցնենք, որ 2016-ի Թուրքիայում ռազմական փորձից հետո ԶՈւ 8 զինծառայող Հունաստան էին փախել «Սիկորսկի» ուղղաթիռով: Դեկտեմբերին Հունաստանի վճռաբեկ դատարանը համաձայնել էր արտահանձնել 3-ին, իսկ 5-ի վերաբերյալ հայցը մերժվել է: Սակայն հունական դատախազությունը բողոքարկել էր որոշումը, ինչից հետո գործն ուղարկվել էր գերագույն դատարան: 2017-ի հունվարին Հունաստան գերագույն դատարանը որոշել է Թուրքիային չարտահանձնել Հունաստան փախած 8 զինծառայողներին:

Հատկանշական է, որ Էրդողանը հանդիպումների ընթացքում հայտարարել է, որ պետք է վերանայվի 1923թ. հուլիսին կնքված Լոզանի պայմանագիրը։ Նշենք, որ սյդ պայմանագրով Էգեյան ծովում գտնվող որոշ կղզիներ անցել են Հունաստանին, սակայն թուրքական կողմը չի հրաժարվում դրանց նկատմամբ հավակնություններից։

Նշենք, որ վերջին անգամ Թուրքիայի նախագահի մակարդակով Հունաստան այց է եղել 65 տարի առաջ։ 1952 թվականին այդ երկիր է այցելել Թուրքիայի 3-րդ նախագահ Ջելալ Բայարը։

Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովի ջրերում և օդային տարածքում երբեմն միջադեպեր են լինում, քանի որ ՆԱՏՕ-ում դաշնակից այս պետությունները մի շարք կղզիների հարցում տարածքային խնդիրներ ունեն։ Բացի այդ, երկու պետությունների հարաբերությունները լարված են Կիպրոսի խնդրի պատճառով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *