Հայաստանում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի նռնականետորդները վարժանքներ են անում

Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի նռնականետորդները վարժանքներ են սկսել, որոնց ընթացքում անցել են ՌՊԳ-7Վ ձեռքի հակատանկային նռնականետերից և ԱԳՍ-17 նռնականետերով կրակ վարելու պատրաստություն: Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

ԱԳՍ-17 Նկարը՝ ՌԴ ՊՆ-ին

ԱԳՍ-17
Լուսանկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Գործնական պարապմունքների ընթացքում զինծառայողները կկատարեն գիշերային և ցերեկային ժամերին մարտական հրաձգություն՝ կիրառելով գիշերային և ցերեկային դիտարկման և նշանառման միջոցներ:

Թիրախները պայմանական հակառակորդի տանկերն են, որոնք գտնվում են 250-ից 300 մետր հեռավորության վրա: Դաշտային վարժանքներին ներգրավվել է 200 զինծառայող:

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *