Դեկտեմբերի 9-10-ին Թուրքիան վարժանքներ կանի Անկարայից հարավ

Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հրապարակել է առաջին զորավարժությունների կոորդինատները: Դատելով դրանցից՝ վարժանքներն անցկացվելու են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի շրջակայքում և Թուզ լճի տարածքում՝ Անկարայից քիչ հարավ:

Հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 9-10-ին նշված շրջաններում «մուտքի արգելք» է սահմանվում: Վարժանքների ընթացքում կրակի բարձրությունը չպետք է գերազանցի 14000 ֆուտը (շուրջ 4267 մ)։

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը սովաբար «անվտանգության գոտի» է սահմանում այն տարածքներում, որտեղ պատրաստվում է զորավարժություն անցկացնել, կամ ռազմական գործողություններ վարել «Քրդստանի աշխատավորական կոսւակցության» (PKK) դեմ:

Հիշեցնենք, որ նույն շրջանում մեկամսյա զորավարժություն էր արվել նաև 2017 թ. հուլիսին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *