Դեկտեմբերի 7-ին Վրաստանում ավարտվել են պահեստազորի ստորաբաժանումների համար վրաց-նորվեգական համատեղ «Պալդո-2017» վարժանքները: Այս մասին հայտնում են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից:
Մարտավարական զորավարժությունը տևել է 4 օր, որի ընթացքում խաղարկվել են պահեստազորի ղեկավարման գործընթացի բարելավման վարժանքներ:
Հիշեցնենք, որ Նորվեգիան, ինչպես նաև սկանդինավյան այլ երկրներ ակտիվորեն մասնակցում են Վրաստանի Ազգային գվարդիայի բարեփոխումներին և կրթական ծրագրերին:
Այդ թվում՝ նորվեգացի մասնագետները մասնակցում են նաև Վրաստանի ազգային պահուստի կոնցեպտի ձևավորմանը: