Թուրք-սիրիական սահմանին միջադեպ է գրանցվել

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդագրություն է տարածել, որում նշել է Սիրիայի հետ սահմանին միջադեպի մասին։

Ըստ աղբյուրի՝ հունիսի 6-ի երեկոյան 500 հոգուց բաղկացած սիրիացիների խումբը փորձել է անցնել Թուրքիայի տարածք, սակայն թուրք սահմանապահները թույլ չեն տվել հետագա տեղաշարժը։

թուրք-սիրիական սահման

Այդ ընթացքում կողմերի միջև վիճաբանություն է սկսվել, և սիրիացիները փորձել են ուժով անցնել թուրքական հատված։

Խմբի մեջ եղել են նաև զինված անձինք, ովքեր ատրճանակներով կրակ են արձակել թուրքական կողմի ուղղությամբ։ Այնուամենայնիվ, խումբը չի կարողացել անցնել Թուրքիայի տարածք։

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Նշենք, որ Թուրքիան ակտիվ աջակցություն է ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *