Ադրբեջանի ՊՆ և ՆԱՏՕ ամենամյա «Անհատական գործընկերության համագործակցության ծրագրի» շրջանակներում Դաշինքի համատեղ ուժերի հրամանատարության ուսումնական շարժական խումբը «Համատեղ գործողություն և գնահատում» թեմայով դասընթաց է անցկացնում Բաքվում։Այս մասին դեկտեմբերի 6-ին տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Դասընթացն անցկացվում է Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ակադեմիայում։ Այն տևելու է մինչև դեկտեմբերի 8-ը։ Մասնակցում են Ադրբեջանի ԶՈւ տարբեր զորատեսակների զինծառայողներ։
Դասընթացին քննարկվելու են «ՆԱՏՕ-ի ռազմական կառուցվածքը», «ՆԱՏՕ-ում ռազմական համագործակցությունը», «Օպերատիվ պլանավորման գործընթաց», «Գործողությունների գնահատում», «Ինֆորմացիայի հավաքում և վերլուծում» թեմաները։ Կատարվելու են նաև գործնական առաջադրանքներ։
Ավելի վաղ՝ 2017թ. սեպտեմբերի 4-8-ը, ՆԱՏՕ-ի ուսումնական շարժական խումբը դասընթացներ էր անցկացրել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինծառայողների համար։