Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հայտնել է, որ այս տարի [2017-ին] Հայաստանի զինված ուժերը ավելի շատ ավտոմոբիլային տեխնիկա է ստացել, քան նախորդ մեկ տասնամյակում:
Լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել գրեթե բոլոր զորատեսակների ուղղությամբ, այս մասին ԶՈւ ԳՇ պետը հայտնել է Mediamax գործակալության հետ հարցազրույցում:
ԳՇ պետի խոսքով՝ բոլոր այլ ծախսային հոդվածներով էական խնայողությունների հաշվին հնարավոր է եղել զգալիորեն համալրել ԶՈւ զինանոցը:
Նշենք, որ նախարարի՝ Ռուսաստան 2017-ի օգոստոսյան այցի շրջանակներում ՀՀ ՊՆ պատվիրակությունը այցելել էր Նաբերեժնիե Չելնիում՝ ծանոթանալու «ԿԱՄԱԶ» հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի նոր արտադրատեսակներին:
Բացի այդ, Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 200 մլն դոլարի վարկային համաձայնագրով ձեռքբերվելիք սպառազինության ցանկում կան նաև «ԿԱՄԱԶ» մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ: