Թուրքիան նոր ուժեր է ուղարկել Իրաքի սահման՝ քրդական շրջանների դիմաց

Դեկտեմբերի 6-ին Թուրքիան 40 զրահամեքենայից կազմված զինվորական շարասյուն է ուղարկել հարավարևելյան Հաքքարի նահանգ՝ Իրաքի հետ սահմանկցող շրջաններ: Շարասյունն ուղեկցել են Jammer տիպի ռադիոէլեկտրոնային պայքարի մեքենաներ:  Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքական «Քիրփի» մեքենաները ուղևորվում են Իրաքի հետ սահման

Թուրքական «Քիրփի» մեքենաները ուղևորվում են Իրաքի հետ սահման

Զինտեխնիկան և անձնակազմը Հաքքարի ուղարկվել է Վանից: Շարասյան կազմում եղել են թուրքական արտադրության «Քիրփի» զրահամեքենաներ:

Թուրքական մամուլում չի նշվում է, թե մեքենաները կոնկրետ ինչ նպատակով են ուղարկվել այդ նահանգ: Նշենք, որ Հաքքարիի դիմաց տեղակայված են ինչպես Իրաքյան Քրդստանի ուժեր, այնպես էլ՝ որոշ լեռնային շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *