ԱՄՆ-ն ռազմական ներկայությունը Սիրիայում կպահի այնքան, որքան անհրաժեշտ է. Պենտագոնի խոսնակ

ԱՄՆ-ն պատրաստվում է իր ցամաքային ռազմական ներկայությունը Սիրիայում պահել այնքան, որքան անհրաժեշտ կլինի ահաբեկիչների վերադարձը կանխելու համար: Այս մասին հայտնել է Իրաքի և Սիրիայի հարցերով Պենտագոնի խոսնակ Էրիկ Փահոնը.  փոխանցում է «Ֆրանս պրեսս» լրատվական գործակալությունը:

Փահոնը, մասնավորապես, ասել է.

«Մենք պատրաստվում ենք պահել մեր պարտավորությունները ցամաքում անյքան, որքան մեզ պետք կլինի մեր գործընկերներին աջակցելու և ահաբեկչական խմբավորումների վերադարձը կանխելու համար»:

Պենտագոնի խոսնակը թվիթերի իր էջում նշել է նաև, որ ԱՄՆ-ն շարունակելու է օժանդակել Սիրիայում իր գործընկեր լոկալ ուժերին, որոնք աշխատում են կայունացնել ազատագրված տարածքները, վերականգնել էական նշանակության ծառայությունները, իրականացնել ականազերծման աշխատանքներ, ապահովել հումանիտար օգնության ազատ բաշխումը, ինչպես նաև փախսականների ապահով վերադարձը:

Հատկանշական է, որ դեկտեմբերի 1-ին Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են դադարեցնել քուրդ-արաբական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) սպառազինումը և դուրս բերել իրենց հիմնական զորքերը Սիրիայից: Պենտագոնի ղեկավարը ասել էր, որ որ իրենք պատրաստվում են ռազմական ճանապարհից անցում կատարել հակամարտության դիվանագիտական լուծմանը:

Մետիսը նաև հիշեցրել էր, որ իրենք Սիրիայից արդեն հանում են մեկ հրետանային նավ: Հիշեցնենք, որ նավի հետ դուրս է բերվում նաև ԱՄՆ բանակի ծովային հետևակի 400 զինծառայող:

Ավելացնենք, որ Պենտագոնի տվյալներով՝ Սիրիայում 2017 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կար ԱՄՆ 1720 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *