ԱՄՆ-ն որոշել է սպառազինությունում թողնել կասետային զինամթերք

Պենտագոնը որոշել է դադարեցնել կասետային զինամթերքի կիրառությունից հրաժարվելու ծրագիրը, ինչը ենթադրում էր մինչև 2019 թվականը այդ տիպի զինամթերք ամբողջական հրաժարում:  Այս մասին հայտնում է ռազմական IHS Jane’s հանդեսը:

Կասետային զինամթերքից հրաժարվելու որոշումը կայացվել էր դեռ 2008-ին՝ Կասետային զինամթերք մասին կոնվենցիայի ստորագրումով: Նշենք, որ այդ ժամանակ կոնվենցիային չէին միացել Ռուսաստանը, Չինաստանը, Հարավային Կորեան, ինչպես նաև հենց ԱՄՆ, թեև որոշվել էր անցում կատարել ավելի ապահով զինամթերքին, իսկ կասետային զինամթերք օգտոգործել այն դեպքում, երբ դրա չպայթելու հավանականությունը 1% է:

Բացված վիճակում կասետային զինամթերք

Բացված վիճակում կասետային զինամթերք

Կասետային զինամթերքը ԱՄՆ նախատեսում է փոխարինել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կառավորվող հրթիռներով, որոնք ակտիվորեն կիրառվում էին Իրաքում և Աֆղանստանում:

Այդ տիպի զինամթերքի զարգացում և լայն տարածում, սակայն, մոտակա ժամանակներում չի սպասվում, ուստի Պենտագոնը որոշել է սպառազինության մեջ թողնել կասետային զինամթերք, սակայն ժամկետները դեռ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ կասետային զինամթերքը բաղկացած է կոնտեյներից, որը բացվում է օդում և լայն տարածության վրա տարածում է տարբեր տեսակի ռազմամթերք: Ըստ մոդելի՝ կոնտեյների մեջ եղած ռազմամթերքի քանակը կարող է կազմել մի քանի տասնյակից մինչև 600 և ավել: Կասետային զինամթերքը կարող է կիրառվել օդից նետման կամ հրետանու և հրթիռների միջոցով, ինչպես նաև հրթիռների միջոցով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *