Ադրբեջանի ՊՆ-ն և Թուրքիայի ԶՈւ ԳՇ ներկայացուցիչը քննարկել են համատեղ վարժանքների թվի ավելացումը

Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պլանավորման և սկզբունքների վարչության պետ, գեներալ-լեյտենանտ (կորպուսի գեներալ) Յավուզ Թյուրգենջին: Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պլանավորման վարչության պետին. 06.12.2017

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պլանավորման վարչության պետին. 06.12.2017

Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պլանավորման վարչության պետը (պատասխանատու է նաև միջազգային համագործակցության համար) քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական բժշկության, ռազմարդյունաբերության և այլ ոլորտներում առկա համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Կողմերը նաև քննարկել են համատեղ վարժանքների, զորավարժությունների թվի ավելացման հետ կապված խնդիրներ:

Նույն օրը թուրքական պատվիրակությանը ընդունել է նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին նույն հարցը Հասանովը քննարկել էր նաև Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ:

Ավելացնենք, որ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պլանավորման վարչության պետն Ադրբեջան էր այցելել «Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմական երկխոսության» 10-րդ նիստին մանսակցելու համար: Նիստը կայացել է դեկտեմբերի 5-ին: Ադրբեջանի կողմից այն վարում էր ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գեներալ-մայոր Քերիմ Վելիևը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *