ԵԱՀԿ մշտադիտարկում Կուրոպատկինոյի ուղղությամբ

Դեկտեմբերի 6-ին, Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ, ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:

ԵԱՀԿ մշտադիտարկում

ԵԱՀԿ մշտադիտարկում. (արխիվ)

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են արտաքին և պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնում է, որ «դիտարկումն անցել է առանց միջադեպերի»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ԵԱՀԿ առաքելությունը Արցախում շփման գծի պլանային դիտարկում էր անցկացրել Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *