Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Մաշտոցի զինկոմի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետը

Ս.թ. հունիսի 5-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ Երևանի Մաշտոցի շրջանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետ, մայոր Արտաշես Արշակյանը և նույն բաժանմունքի տեսուչ` Գայանե Հայրապետյանը:

Այս մասին փոխանցում են ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից։

ԱԱԾ

Ա. Արշակյանը բաժանմունքի տեսուչ Գ. Հայրապետյանի միջոցով` քաղաքացի <Ա>-ին  զինկոմիսարիատում հաշվառված լինելու մասին համապատասխան  տեղեկանք, իսկ հետագայում նաև զինվորական գրքույկ հատկացնելու  դիմաց` վերջինիցս պահանջել և ստացել է 1.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում  է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *