Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Բաքու-Ղազախ երթուղու գնացքում հայտնաբերել են պայթուցիկ նյութ։
Հունիսի 6-ին Ադրբեջանի հանրապետության Երկաթուղային տրանսպորտի ոստիկանության բաժանմունքից տեղեկացրել են, որ Քյոշլա կայարանում կանգնեցվել է Բաքու-Ղազախ երթուղու գնացքը, որտեղ 10-րդ վագոնի ուղևոր., Գետաբեկի շրջանի բնակիչ Սաքիթ Ասքերովի (ծնվ. 1987թ.) մոտ հայտնաբերվել է 200 գ վառոդ և 1 կգ կարտեչային փամփուշտ։
Ասքերովին ձերբակալել են, փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։