Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի ռազմական օբյեկտներից մեկը

Դեկտեմբերի 4-ին Իսրայելի բանակը մի քանի հրթիռ է արձակել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքի մոտ գտնվող ռազմական օբյեկտներից մեկը: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Իսրայելի բանակը 6 հրթիռ է արձակել Սիրիայի ուղղությամբ, որից 3-ը սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը «որսացել են»:

Իսրայելական կողմը դեռևս պաշտոնական հայտարարություն չի հրապարակել սրա վերաբերյալ: Սակայն The Times of Israel պարբերականի  պնդմամբ՝ Իսրայելի թիրախում է եղել Դամասկոսի մոտ տեղակայված իրանական ռազմաբազան: Կայքը նաև նկարներ է հրապարակել՝ փորձելով ցույց տալ հարվածներից վնասված բազայի հատվածները: Ըստ աղբյուրի՝ հարվածներից ավերվել է 7 շենք, ևս 3-ը վնաս է կրել:

սիրիայում Իրանի կառուցվող ռազմաբազան՝ ըստ BBC-ի

Սիրիայում Իրանի կառուցվող ռազմաբազան՝ ըստ BBC-ի

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ևս նմանատիպ դեպք է արձանագրվել. դեկտեմբերի 2-ին Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսի մոտ տեղակայված ռազմական օբյեկտ: Սիրիական կողմից նշում են, որ  հրթիռներից երկուսը «որսացել են», մյուսները հասել են թիրախին և նյութական վնաս պատճառել: Ըստ իսրայելական մի քանի աղբյուրի՝  ռազմական օբյեկտը եղել է Իրանի ռազմաբազա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *