Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգում թուրքական բանակի զինծառայողների միջև զանգվածային ծեծկռտուք է եղել, տեղեկացնում է թուրքական «Ենի Շաֆաք» պարբերականը։
Թուրքիայի ցամաքային զորքերի զորամասերից մեկում նորակոչիկի և զորացրման պատրաստվող շարքայինի միջև վեճ է սկսվել, որն էլ վերածվել է զանգվածային ծեծկռտուքի։
Զորանոցում գրանցված ծեծկռտուքին մասնակցել է մի քանի տասնյակ զինծառայող։
Բախման հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Կողմերը չեն օգտագործել հրազեն, և միմյանց վրա են հարձակվել ձեռքի տակ եղած իրերով։
Ծեծկռտուքը հնարավոր է եղել դադարեցնել միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Վիճաբանության մասնակիցները ձերբակալվել են։