Նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի ղեկավար Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին այցելել են «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, որտեղ նրանց ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերը և նշանակությունը: Նախագահները դիտաշտարակից հետևել են դրանց կիրառման ընթացքին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:
ՀՀ Նախագահը խրախուսական նվերներ է հանձնել ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին, այնուհետև Արցախի արևելյան և կենտրոնական հատվածներում ներկա է գտնվել նոր զորանոցների և զինվորական ակումբի բացման արարողություններին:
Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը շրջայց են կատարել նորաբաց զորանոցներում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Նախագահ Սարգսյանը խրախուսել է զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին:
- ՀՀ նախագահը Արցախում զինծառայողների է պարգևատրում
- ՀՀ նախագահն Արցախի զորամասերից մեկում
- Արցախում զորամասի ակումբի բացում
- ՀՀ նախագահն այցելել է Արցախի զորամասեր
- ՀՀ նախագահը և ՊԲ հրամանատարը
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը դեկտեմբերի 1-ին այցելել էր Արցախ և հանիդպել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Դեկտեմբերի 2-ին նախագահը մասնակցել էր Պաշտպանության բանակի և ՀՀ ԶՈւ համատեղ խոշոր զորավարժությանը:

Ավարտից հետո ՀՀ նախագահը պարգևատրել է վարժանքների ընթացքում աչքի ընկած զինծառայողներին։