Ֆրանսիան, ամենայն հավանականությամբ, Կատարին կվաճառի մեծ թվով սպառազինություն, այդ թվում՝ ինքնաթիռներ և հետևակի մարտական մեքենաներ: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահականից իր աղբյուրին:
Վաճառվելիք հավանական սպառազինության մեջ մտնում են 12 միավոր «Ռաֆալ» կործանիչ ինքնաթիռ, ինչպես նաև 300 միավոր ֆրանսիական VBCI հետևակի մարտական մեքենա: 2015-ին Կատարը Ֆրանսիայից ձեռք էր բերել 24 միավոր «Ռաֆալ» կործանիչ, գործարքը գնահատվում էր 6 միլիարդ եվրո:
Խոշոր գործարքը հնարավոր է կայանա հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Կատար այցի շրջանակներում: