ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի դիպուկահարները Հայաստանում դաշտային հավաքներ են անում

«Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել են Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի դիպուկահարների դաշտային հավաքներ: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունը:

Զինծառայողները դաշտային պայմաններում անցել են դիպուկահարային հիմնական պատրաստության դասընթաց:

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի դիպուկահարները

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի դիպուկահարները

Զինծառայողներին սովորեցրել են ինչպես ձմռանը ընտրել և պատրաստել ճիշտ հանդերձավորում: Դաշտային հավաքներին մասնակցում են 100 զինծառայող, ավելի քան 20 միավոր զինտեխնիկա:

Խաղարկվելու են նշանառության, թիրախի ընտրության, պայմանական տեղանքի և կրակային դիրքին համապատասխան քողքարկման առաջադրանքներ: Զինծառայողները մարզվում են ՍՎԴ և «Վինտորեզ» տեսակի դիպուկահար հրացաններով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *