ՌԴ օդուժը հարվածել է Դեր Զորում «Իսլամական պետության» դիրքերին

Դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի ԶՈւ Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները կրկին հարվածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին Սիրիայի Դեր Զոր նահանգի հարավ-արևելյան հատվածում:  Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Հեռահար ռմբակոծիչներին ուղեկցել են նաև Սիրիայի «Հմեյմիմ» ռազմաբազայում տեղակայված Սու-30ՍՄ կործանիչները: Հարվածները հասցվել են հիմնականում ԻՊ-ի պահեստների, տեխնիկայի ուղղությամբ: Ռմբակոծիչները օդ են բարձրացել Ռուսաստանի տարածքից:

ՌԴ օդուժը հաճախ է հարվածում «Իսլամական պետության» դիրքերին: Բացի օդուժից, ՌԴ ռազմանավերը իսլամիստ զինյալների դիրքերի ուղղությամբ երբեմն հրթիռներ են արձակում Միջերկրական ծովից:

Ներկայում Սիրիայի կառավարական բանակը շարունակում է ռազմական գործողությունները ԻՊ դեմ Դեր Զորում՝ մասնավորապես Եփրատ գետի հատվածում: Դեկտեմբերի 3-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարական բանակը ազատագրել է ևս 8 բնակավայր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *