Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն։
Դիմումն ընդունելու որոշումը կայացվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում՝ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի առաջարկով։
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին փոխհրաձգության ժամանակ սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ ՊԲ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածք էր ստացել։
Միջադեպից հետո Սյունիքի մարզպետը հայտարարել էր, որ մինչ նախաքննության ավարտը վայր է դնում մարզպետի լիազորությունները։