ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմը հակաահաբեկչական վարժանքներ է արել

Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմի անձնակազմը հակաահաբեկչական վարժանքների ընթացքում հետ է մղել պայմանական հակառակորդի հարձակումը նավատորմի շտաբի վրա: Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Կասպյան նավատորմի «Ուգլիչ» փոքր հրթիռային նավը

Կասպյան նավատորմի «Ուգլիչ» փոքր հրթիռային նավը

Ըստ վարժանքների սցենարի՝ անօրինական զինված խմբավորումը հարձակում է գործում անցակետի վրա՝ Կասպյան նավատորմի շտաբը գրավելու նպատակով: Վարժանքների ընթացքում նավատորմի հակաահաբեկչական ստորաբաժանումները մշակել են պայմանական հակառակորդի ոչնչացման գործողություն՝ օգտագործելով ոչ մարտական զինամթերք և պայթուցիկ սարքեր:

Վարժանքներին ներգրավվել է ավելի քան 50 զինծառայող: Պայմանական հակառակորդի դերում հանդես է եկել Կասպյան նավատորմի ծովային հետևակի անձնակազմը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *