2017 թվականի մարտական պատրաստության ծրագրի համաձայն՝ Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակում անցկացրել են «Լավագույն հրետանային մարտկոց» թեմայով մրցույթ-վարժանք: Այս մասին դեկտեմբերի 2-ին տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Մրցույթին հրետանային հաշվարկները զբաղեցրել են նախօրոք պատրաստված կրակային դիրքերը և հանձնել նորմատիվներ անհատական ու խմբային կարգով:
Իրականացվել են նաև նոր կրակային դիրքեր գրավելու, նախապես որոշված և նոր հայտնաբերած թիրախները ոչնչացնելու գործողություններ:
Ավելի վաղ Նախիջևանում վարժանքներ էին անցկացրել Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-19-ին, Ադրբեջանում մեկնարկած խոշորամասշտաբ զորավարժության շրջանակներում վարժանքներ էին անցկացվել Նախիջևանի առանձին համազորային բանակում։ Վարժանքներին ներգրավվել էին հրթիռահրետանային, տանկային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, ՀՕՊ ուժեր։