Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Արցախի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրազենից՝ օգտագործելով նաև 60 մմ տրամաչափի ականանետի մեկ արկ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1800 կրակոց:
Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին: