Ադրբեջանում շարքային զինվորը սպանել է ծառայակցին

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը սպանել է ծառայակցին։ Ադրբեջանական պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի  փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ֆիզուլիի շրջանի N զորամասում։

AK47

Ադրբեջանական բանակի շարքային Հուսեյնով Ալի Հուսեին օղլուն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակ է արձակել մեկ այլ շարքային Ռահիմով Միրգասիմ Վուղար Օղլուի վրա՝ սպանելով նրան։

Դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, հետաքննությունը շարունակվում է։

Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *