Ռուսաստանի ԶՈւ՝ Աբխազիայում տեղակայված 7-րդ ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները ամառային ուսումնական փուլի ընթացքում ավելի քան 300 ժամ թռիչքներ են կատարել։ Թռիչքի հեռավորությունը կազմել է ավելի քան 20 000կմ։ Այս մասին նոյեմբերի 30-ին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Մարտական պատրաստության շրջանակներում ԱԹՍ-ները օգտագործվել են տարբեր մարտավարական և հրամանատարաշտաբային վարժանքներում՝ հետախուզության, հրետանային և տանկային ստորաբաժանումների կրակի կանոնավորման, ինչպես նաև թիրախների խոցման արդյունավետությունը գնահատելու համար։
Բացի այդ անօդաչուները օգտագործվել են նաև հատուկ օբյեկտների ստուգման, զինտեխնիկայի շարասյան ուղեկցման համար։
Վարժանքներին ներգրավվել են «Օռլան», «Զաստավա», «Գռանատ» ԱԹՍ-ներ։ Վարժանքներն անցկացվել են Աբխազիայի «Ցաբալ» ու «Նագվալոու», Ադիգեյայի «Մայկոպսկիյ» զորավարժարաններում։