Նոյեմբերի 28-ի լույս գիշերը Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի շուրջ 30 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել են Իրաքի Ասոս լեռան լրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերը: Ըստ թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» պարբերականի՝ Թուրքիան առաջին անգամ գործել է Իրաքից և Իրանից ստացած հետախուզական տվյալներով:
Թուրքական պարբերականի նյութում նշվում է, որ երեք երկրները՝ Թուրքիան, Իրաքը և Իրանը միավորել են ջանքերը PKK-ի դեմ պայքարում: Ըստ որում գործողությունն իրականացվել է Թուրքիայի սահմանից 180 կմ հեռավորության վրա: Սովորաբար թուրքական օդուժը գործում էր սահմանին մոտ՝ Ավաշին-Զապ լեռների հատվածներում:
Այն որ Թուրքիան հենց Ասոսի շրջանում քրդերի դիրքերին հատվածել՝ նոյեմբերի 28-ին հայտնել էր հենց Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը: Օդային գործողության թույլտվությունը Թուրքիան ստացել է հենց Բաղդադից: Նախկինում այն հաճախ իրականացվում էր քրդական ինքնավարության հետ ներքին համաձայնությամբ:
Ավելացնենք, որ Թուրքիան, Իրանը և Իրաքը սերտորեն սկսեցին համագործակցել հենց Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից առաջ և հետո: Երեք երկրներն էլ դեմ են տարածաշրջանում քրդական պետության ստեղծմանը, քանի որ բոլորն էլ ունեն քրդական մեծաթիվ բնակչություն, ինչպես նաև իշխանությունների դեմ գործող քրդական զինված կառույցներ:
Ինչ վերբերում է կոնկրետ Իրանի հետ համագործակցությանը PKK-ի դեմ պայքարում, ապա նման տեղեկություն դեռևս օգոստոսին հայտնել էր թուրքական հեռուստաալիքներից մեկը: