Մեծ Բրիտանիայի ցամաքային զորքերը ստացել են Terrier ինժեներական ռազմական մեքենաներ

BAE Systems ընկերությունը Մեծ Բրիտանիայի ցամաքային զորքերին է հանձնել Terrier ռազմական ինժեներական մեքենաների առաջին խմբաքանակը։

Ստացված մեքենաների թվաքանակի մասին հստակ տվյալներ չեն հաղորդվում։

 

 

Այնուհանդերձ, հավելենք, որ ըստ 2009-ին կնքված 360 մլն ֆունտ արժողությամբ պայմանագրի՝ ցամաքային զորքերը պետք է ստանան 60 Terrier մեքենաներ։ Էլեկտրակառավարման և հեռակառավարման համակարգով օժտված մեքենաների արտադրությունը մեկնարկել է 2010-ին։ Ավելի ուշ ինժեներական զորքերը փորձարկել են դրանք Դորսեթի Բովինգթոն կրակադաշտում։

Ինժեներական մեքենան կարող է բացել մինչև 70ց կմ/ժ արագություն, կշիռը 30 տոննա է, այն կարելի է տեղափոխել C-17 Globemaster III և A400M ռազմական-բեռնափոխադրող ինքնաթիռներով:

Terrier-ն աչքի է ընկնում բարձր դիմացկունությամբ, նախատեսված է ավտոշարասյուների ճանապարհը մաքրելու, ամրաշինական կառույցներ ստեղծելու, ինչպես նաև ականազերծման աշխատանքների համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *