ՀՀ նախագահը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նստաշրջանին

Նոյեմբերի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Բելառուս՝ մասնակցելու Մինսկում կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոյեմբերի 27-ին համաձայնեցվել են հիմնական հարցերը, որոնք կքննարկեն կառույցի անդամ պետությունների ղեկավարները.

  • Մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության իրացումը,
  • Կառույցի պաշտպանական պոտենցիալի վերաբերյալ պետությունների ղեկավարների հայտարարություններ:

Նոյեմբերի 30-ին Միսնկում կհանդիպեն ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարները և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարները:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մինսկ է մեկնել նոյեմբերի 27-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *