Թուրքիան քրդերի դեմ խոշոր գործողություն է իրականացնում Թոնդրակ և Արարատ լեռների շրջանում

Նոյեմբերի 26-ից Թուրքիայի ժանդարմերիայի հատուկ նշանակության ուժերը ռազմական գործողություններ են սկսել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) զինյալների դեմ Աղրը (Արարատ) և Թոնդրակ լեռների շրջանում: Կիրառվում են 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբիցներ և հարվածային ուղղաթիռներ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրք ուժայինները PKK-ի դեմ գործողություններ են իրականացնում Թոնդրակ լեռան շրջանում. նոյեմբեր 2017թ.

Թուրք ուժայինները PKK-ի դեմ գործողություններ են իրականացնում Թոնդրակ լեռան շրջանում. նոյեմբեր 2017թ.

Ռազմական գործողություններին ներգրավել են նաև թուրք-իտալական համատեղ արտադրության «Աթաք» ուղղաթիռներ և Թուրքիայում հավաքվող «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգեր:

Ըստ աղբյուրի՝ թուրք ուժայինները ոչնչացրել են քուրդ զինյալների ապաստարաններն ու թաքստոցները:

Թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Դրանք առավել ակտիվ են եղել 2015-ի ամառ – 2016-ի ձմեռ ընկած ժամանակահատվածում, երբ քուրդ զինյալները լուրջ դիմադրություն էին ցույց տալիս:

Զինված բախումները հիմնականում ընթանում են Թուրքիայի արևելյան և հարավարարևելյան նահանգներում:

PKK-ի դեմ գործողություններին ներգրավվել են «Աթաք» ուղղաթիռներ

PKK-ի դեմ գործողություններին ներգրավվել են «Աթաք» ուղղաթիռներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *