Նոյեմբերի 28-ին ՀՀ ՊՆ պատվիրակությունը այցելել է Բելառուսի ռազմական ակադեմիա և ուսումնարան: Կրթական հաստատություններում նախարար Վիգեն Սարգսյանին ներկայացվել է դրանց կառուցվածքը, ուսումնառության գործընթացը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հայկական պատվիրակությունը շրջել է ակադեմիայում և ծանոթացել սաների համար ստեղծված պայմաններին։
Ակադեմիայի ղեկավարության հետ կայացած քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ուսումնասիրել հայկական և բելառուսական ռազմական ուսումնական հաստատությունների միջև համագործակցության հնարավորությունները։
Հայ-բելառուսական ռազմակրթական համագործակցության հեռանկարները քննարկվել են նաև նոյեմբերի 29-ի առավոտյան, Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության՝ Մինսկի Սուվորովի անվան ռազմական ուսումնարան այցի ընթացքում։
Այնտեղ պաշտպանության նախարարը ուսումնարանի ղեկավարությանը ներկայացրել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի փորձը:
Նոյեմբերի կեսերին ՀՀ ՊՆ ղեկավարը այցելել էր նաևԿանադայի Սեն-Ժան թագավորական ռազմական քոլեջ, որտեղ նույնպես ներկայացրել էր ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի փորձը։ Կողմերը պատրաստակամություն էին հայտնել քննարկել փոխգործակցության հնարավորությունները։