2017 թվականի մարտական պատրաստության ծրագրի համաձայն Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակում անցկացվում են դիպուկահարների հավաքներ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործալությունը։
Վարժանքներին ուշադրություն է դարձվում թիրախի հայտնաբերման, թիրախին մոտենալու, կրակային դիրք գրավելու, քողարկվելու, հրաձգությանը նախապատրաստվելու, պայմանական թիրախները խոցելու գործողությունների կատարմանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 18-19-ին, Ադրբեջանում մեկնարկած խոշորամասշտաբ զորավարժության շրջանակներում վարժանքներ էին անցկացվել Նախիջևանի առանձին համազորային բանակում։ Վարժանքներին ներգրավվել էին հրթիռահրետանային, տանկային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, ՀՕՊ ուժեր։