Նոյեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել է նոյեմբերի 30-ին կառույցի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ կայքը:
Խաչատուրովը ՌԴ ղեկավարին ներկայացրել է նոյեմբերի 30-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի կազմակերպման ընթացքը, կառույցի աշխատանքների հետ կապված հարցեր:
Նոյեմբերի 27-ին ՀԱՊԿ համապատասխան հանձնաժողովը գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանի ղեկավարությամբ համաձայնեցրել է հիմնական հարցերը, որոնք կքնարկեն կառույցի անդամ պետությունների ղեկավարները:
- Մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության իրացումը,
- Կառույցի պաշտպանական պոտենցիալի վերաբերյալ պետությունների ղեկավարների հայտարարություներ:
Գագաթնաժողովին ընդառաջ՝ նոյեմբերի 30-ին, Միսնկում կհանդիպեն ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարները և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարները:
Նիստին Հայաստանը կներկայացնեն պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով Մինսկ է մեկնել նոյեմբերի 27-ին, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով, համաձայն «Արմենպրեսս» գործակալության տեղեկության, կմեկնի այսօր՝ նոյեմբերի 29-ին: