Նախագահը ստորագրել է զինծառայության և պաշտպանության մասին օրենքները

Նոյեմբերի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

«Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՊՆ ներկայացրած օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ-ն երկրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունել էր նոյեմբերի 15-ին:

Օրենքով սահմանվող հիմնական փոփոխություններից են՝

  • Ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով: Մանրամասները այստեղ։
  • Կվերացվի ՀՀ քաղաքացիների համար տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու և հատուկ արտոնություններով քաղաքացիների համար 150 կմ շաղավիղում ծառայություն անցնելու պահանջները: Մանրամասները այստեղ։
  • ՀՀ ՊՆ ՌՈւՀ ընդունված զինծառայողների հետ առաջին պայմանագիրը կկնքվի 10 տարով (նախկին 20-ի փոխարեն), որը ներառում է ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառությունը:  Մանրամասները այստեղ։
  • Շարքային կազմի պարտադիր զինծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության կնշանակվի եղբոր ծառայության զորամասում, եթե եղբոր ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը: Մանրամասները այստեղ:
  • ՀՀ ԶՈւ սպայական կազմի պայմանագրային զինծառայողները կարող են բնակարան/բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից: Թեմայի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ-ում ևս ընդունվել էր նոյեմբերին:

Օրենքով սահմանվող հիմնական փոփոխություններից են՝

  •  ՀՀ ԶՈւ ԳՇ պետը կարող է նշանակվել 5 տարի ժամկետով, առավելագույնը 2 անգամ անընդմեջ: Խաղաղ ժամանակ ԶՈւ ԳՇ պետը ենթարկվում է պաշտպանության նախարարին, իսկ պատերազմական իրադրության ժամանակ՝ ՀՀ վարչապետին:
  • ՀՀ վարչապետը ստանձնում է ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը:

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ ռազմական դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը, և ՀՀ սահմանադրության պահանջներին համապատասխան հստակեցվում են ՀՀ կառավարության, Ազգային ժողովի լիազորությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *