Իրանում միջազգային ավիացուցահանդես է անցկացվում

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Թեհրանում անցկացվելու է Իրանի ավիացիոն և տիեզերական արտադրանքերի 8-րդ միջազգային ցուցահանդես։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Դեֆապռես» լրատվակայքը։

Ցուցահանդեսին մասնակցում է 9 երկիր, 150 ընկերություն։ Մասնակից երկրներն են՝ Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանինա, Թուրքիան, Խորվաթիան, Ավստրիան, Թունիսը, Հնդկաստանը, Մալազիան։

Իրանի ավիացիոն և տիեզերական արտադրանքների 7-րդ միջազգային ցուցահանդեսին ներկայացված ԱԹՍ

Իրանի ավիացիոն և տիեզերական արտադրանքների 7-րդ միջազգային ցուցահանդեսին ներկայացված ԱԹՍ

Ցուցահանդեսին Իրանից իրենց արտադրանքն են ներկայացնելու պաշտպանության նախարարության ավիացիոն արդյունաբերության կազմակերպությունը, Իրանի ավիացիոն և տիեզերական  արդյունաբերության միությունը։

Իրանի ավիացիոն և տիեզերական արտադրանքերի 7-րդ միջազգային ցուցահանդեսը անցկացվել է 2016-ի հոկտեմբերի 25-28-ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *