Իրանի «Քարրար» տանկը պատրաստ է մատակարարման. Իրանի ՊՆ ղեկավար

Իրանական արտադրության «Քարրար» տանկը արդեն պատրաստ է մատակարարվել Իրանի զինված ուժերին։ Այս մասին իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին։

Իրանական արտադրության «Քարրար» տանկը

Իրանական արտադրության «Քարրար» տանկը

Ավելի վաղ՝ 2017-ի հուլիսին, Իրանի բանակից հայտնել էին, որ մինչև տարեվերջ (իրանական օրացույցով 2018թ. մարտի 21) Իրանի բանակի ցամաքային ուժերին կմատակարարվի «Քարրար» տանկը։

Իսկ մինչ այդ հայտնի էր դարձել, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը ցանկանում են համալրվել «Քարրար» տանկով և պաշտպանության նախարարությունից պատվիրել են մատակարարել այդ տանկերից։

«Քարրար» տանկը Իրանը պաշտոնապես ներկայացրել է 2017 թվականի մարտի 12-ին։ Իրանի պաշտպանության նախկին նախարար Հոսեյն Դեհղանի խոսքերով՝ տանկը ամբողջովին կարող է բավարարել Իրանի ԶՈւ կարիքները։

Հիշեցնենք, որ  2016թ. փետրվարին Իրանի բանակի ցամաքային զորքերի արդեն նախկին հրամանատար Ահմադ Ռեզա Փուրդասթանը հայտարարել էր, որ Իրանը հետաքրքրված չէ ռուսաստանյան Տ-90-ներով և  մտադիր է սեփական տանկեր արտադրել:

Այնուհետև  Հոսեյն Դեհղանը հայտարարեց, որ Իրանը սկսել է «Քարրար» տանկերի արտադրությունը, և որ այդ տանկերը ոչնչով չեն զիջում ռուսական Տ-90-ին: Իսկ արդեն  օգոստոսին իրանական հեռուստատեսությամբ ցուցադրվեց «Քարրար» տանկը:

«Քարրար» տանկը ստեղծվել է ռուսաստանյան Տ-72 տանկերի հիմքի վրա։

Իրանական արտադրության «Քարրար» տանկը

Իրանական արտադրության «Քարրար» տանկը

Իրանական արտադրության «Քարրար» տանկը

Իրանական արտադրության «Քարրար» տանկը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *