Սիրիայի բանակը Դեր Զոր նահանգում ԻՊ-ից ևս մի քանի բնակավայր է ազատագրել

Նոյեմբերի 28-ին Սիրիայի կառավարական բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են Դեր Զոր նահանգի Ալ Աշարահ քաղաքը և մի քանի այլ բնակավայրեր: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Սիրիայում իր աղբյուրներին:

Աղբյուրը նշում է, որ Սիրիայի կառավարական բանակը շարունակում է առաջընթացը Աբու Քամալ և ալ-Մայադին քաղաքների միջև ընկած տարածքում: Սիրիայի կառավարական ուժերը ԻՊ զինյալներից վերցրել են նաև մեծ թվով զենք ու զինամթերք, այդ թվում նաև տանկեր:

Նշենք, որ վերջին շրջանում ԻՊ զինյալները Դեր Զորում կորցրել են իրենց վերահսկած տարածքների մեծ մասը: Նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ կառավարական բանակը ազատագրել է ԻՊ վերահսկողության ներքո գտնվող վերջին խոշոր քաղաք Աբու Քամալը:

Սիրիայի կառավարական բանակին աջակցում է նաև ՌԴ օդուժը, որը պարբերաբար հարվածներ է հասցնում ԻՊ զինյալների դիրքերին Դեր Զորում:

«Իսլամական պետությունը» ծանր վիճակում է հայտնվել նաև Իրաքում, որտեղ նրանց վերահսկողության տակ գտնվող բոլոր խոշոր քաղաքներն ու բնակավայրերը ազատագրվել են: Ներկայում Իրաքի բանակը մարտեր է մղում ԻՊ դեմ սիրիա-իրաքյան սահմանի հատվածում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *