Մինչև 2018թ. առաջին բնակիչները կվերադառնան Թալիշ. Արցախի քաղաքաշինության նախարար

Մինչև տարեվերջ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ամբողջությամբ շահագործման կհանձնվեն առաջին 17 բնակելի տները, որտեղ մշտական բնակություն են հաստատելու այն բնակիչները, ովքեր առաջինն են ցանկություն հայտնել վերադառնալ գյուղ: Այս մասին «Արցախպրեսի» հետ զրույցում հայտնել է Արցախի քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Նախարարը նաև հայտնել էր, որ շինաշխատանքների հաջորդ փուլով կառուցվելու է ևս 10 տուն, որից 2-ի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Իսկ կառուցվող դպրոցի և մանկապարտեզի շենքերը շահագործման են հանձնվելու մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը:

Կարեն Շահրամանյանի խոսքով՝ Թալիշում կառուցվող հասարակական նշանակության բոլոր շենքներն ապահովված են ապաստարաններով, որոնք կարող են ծառայել նաև հարևանությամբ գտնվող տների բնակիչները:

Նշենք, որ ավելի վաղ Թալիշի գյուղապետը հայտնել էր, որ Թալիշում նոր կառուցվող բոլոր անհատական տները և ընդհանուր օգտագործման բոլոր կառույցները ունենալու են իրենց ապաստարանները նկուղային հարկում։

Նոյեմբերի 14-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանն այցելել էր Թալիշ և ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:

2017-ի հունիսին Թալիշի գյուղապետը հայտնել էր, որ մինչ Ապրիլյան պատերազմը Թալիշում մշտական ապրել է 150 ընտանիք՝ 500 բնակիչ, ևս 67 ժամանակավոր բնակիչ, այդ թվում՝ ուսուցիչներ, զինծառայողներ, անասնապահներ։ 37 ընտանիք՝ 140 բնակիչ ապրում է Ալաշան համայնքում։

Թալիշ գյուղի և Ալաշանում բնակվող թալիշեցիների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *