Նոյեմբերի 30-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհրդի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական համատեղ նիստին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նոյեմբերի 27-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Մինսկ:
ՊՆ պատվիրակությունը Մինսկ է մեկնել Բելառուսի պաշտպանության նախարարի հրավերով: